ՖՈՏՈ. «ԴՎԻՆ» արտադրական կազմակերպությունը որպես Հովհաննես Գասպարյանի անվան պարի Ակադեմիայի ( Հովիկ Ստուդիո) գլխավոր աջակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ մեր հայրենակիցները արվեստի ասպարեզում մեծ հաջողության են հասնում սփյուռքում,ապա դա բոլորիս կրկնակի հպարտության զգացում է պարգևում, քանի որ լավ գիտակցում ենք բազմատեսակ արգելքների առկայությունը հաջողության ճանապարհին։ Խոսելով երկրագնդում իր բաժանմունքների թվով հայկական ամենամեծ պարային կառույցի` Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի անցած ճանապարհի, ձեռքբերումների և բարձր հեղինակության մասին, այն էլ Մոսկվայի պես մեգապոլիսում, մշտապես հարց է առաջանում, թե արդյոք դա հնարավոր է իրականացնել առանց աջակիցների։
Մեզ հուզող հարցին պատասխանեց Ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը։

֊ Իհարկե գրանցել հաջողություններ հնարավոր է նաև առանց աջակիցների, մեր դեպքում երկար տարիներ այդպես էլ եղել է, սակայն նրանց օգնությունը ոչ միայն կրկնապատկում է գործունեության մասշտաբները,այլ նաև ոգևորում է ավելի մեծ մտահղացումների ի հայտ գալուն, իսկ մեր դեպքում հայկական պարը աշխարհին նոր կերպով մատուցելուն և մասսայականացնելուն, ավելի որակյալ համերգային ծրագրերով հանդիսատեսին ներկայանալու գործում։ Աջակիցներ բազմիցս հայտնվում են, որով մեկ անգամ ևս ընդգծում են իրենց հայրենասիրությունը և հոգատարությունը հայկական ավանդույթների պահպանման գործում։ Այդպիսի ազգանվեր գործ է մատուցում մեր գլխավոր աջակիցը ` «Դվին» արտադրական կազմակերպությունը, որն առաջատարներից մեկն է Ռուսաստանում լոգարանի չորանոցների արտադրության մեջ։ Հենց կազմակերպության անվանումն արդեն ինքնին պարզ է դարձնում այն հայաշունչ նկարագիրը, որը տիրում է մեծ կոլեկտիվի ներսում` ի դեմս կազմակերպության ղեկավար  Գեղամ Առաքելյանի։


Նրա օժանդակությամբ մենք իրականացնում ենք մի շարք ծրագրեր Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ բնակչությանը պարին և առհասարակ հայրենիքին ավելի սերտ կապելու դժվարին գործում։ Առաջիկա լուրջ ծրագրերից “Մեծ Եղեռնին ” նվիրված պարային դրաման է, որը կլինի ապրիլին Մոսկվայում և ամռանը` Երևանում, իսկ նոյեմբերին ” Դվին ” մրցանակաբաշխությունը Մոսկվայում, որով Հովիկ Ստուդիոյի բեմում կհայտնվեն Հայաստանից ժամանած տաղանդավոր պարողներ և կստանան խրախուսող մրցանակներ` որպես լուրջ աշխատանքի գնահատական։

Իր խոսքի վերջում Իշխան Գասպարյանը կոչ արեց բոլոր սփյուռքահայ ձեռներեցներին օրինակ վերցնել այդպիսի անհատներից, խթան հանդիսանալ և աջակցել արվեստի կրթօջախներին տարբեր երկրներում, իսկ ամենակարևորը ` շարունակական և վարակիչ դարձնել այս երևույթը հաջորդ սերունդների համար, ինչպես որ մշտապես անում են հրեաները։




Լրահոս