Իտալական «Միլան»-ը կարող է ամռանը ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը:
Telegraph-ը հայտնում է, որ միլանյան ակումբը պատրաստ է իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի համար վճարել 27 մլն ֆունտ: Հենց այդքան գումար է «Չելսի»-ն վճարել «Բարսելոնա»-ին 2014 թվականին:
Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Անձամբ կիսապաշտպանը ներկայումս դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը: