«Հաց բերող» Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորության տակ ստորագրել են 26 պատգամավոր: Այս մասին համացանցի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ստորագրահավաքին միացել են հետևյալ պատգամավորները` Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան: Փաստաթուղթը քիչ անց կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն էլ անձնական երաշխավորության ստորագրահավաք է սկսել` հանրությանը հայտնի մարդկանց, հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում: Նա հայտնում է, որ այս պահին անձնական երաշխավորությունը ստորագրել են`
Հայկ Մարությանը (կարգին Հայկո)
Թագուհի Թովմասյանը (Ժողովուրդ օրաթերթ)
Արմինե Օհանյանը (Հրապարակ օրաթերթ)
Արամ Հարությունյանը (Asekose.am կայք)
Խաչատուր Սուքիասյանը (գործարար)
Արթուր Իսպիրյանը (երաժիշտ)
Արամ Աբրահմյանը (Առավոտ թերթ)
Պետրոս Ղազարյանը (Կենտրոն tv)
Անժելա Թովմասյանը (Կենտրոն tv)
Արմեն Դուլյանը ( Կենտրոն tv)
Ալեն Սիմոնյանը ( ԵԼՔ դաշինք)
Վարուժան Բաբաջանյանը (Past.am կայք)
Փայլակ Ֆարդանյանը (Araratnews.am կայք)
Հովհաննես Ազոյանը (դերասան)
Սաթիկ Սեյրանյանը (168 ժամ թերթ)։