Նստացույց Ազատության հրապարակում՝ ի աջակցություն «Հաց բերողի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը:

Երթի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազությունից քիչ առաջ վերադարձան Ազատության հրապարակ:

Երթի կազմակերպիչներից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ անժամկետ նստացույց են անելու Ազատության հրապարակում:

«Մենք շարունակելու ենք նստացույցը, եւ ամեն օր ժամը 18:00-ից սկսած երթ ենք անելու` ի պաշտպանություն «Հաց բերողի»»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:




Լրահոս