ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արցախյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է արցախյան հակամարտության գոտում իրավիճակի սրացմամբ, ինչպես նաև կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին բախումների մասին հաղորդագրություններով»,-ասել է նա՝ նշելով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ ուղղված «լարվածության վտանգավոր մակարդակի նվազեցմանն ու իրավիճակի հետագա սրման կանխմանը»:

Դյուժարիկի խոսքով՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարի ադմինիստրացիան «կոչ է անում կողմերին խուսափել հրադադարի ռեժիմի մասին համաձայնագիրը խախտող ցանկացած գործողությունից և անհապաղ վերսկսել բանակցությունները»:




Լրահոս