Շմոլ գազից ընտանիքի անդամներ են թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին, ժամը 3.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի տներից մեկից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 39-ամյա Անժելա Մ.-ին, 45-ամյա Սամվել Գ.-ին և 15-ամյա Սրբուհի Գ.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս