
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ԶԼՄ-ներում արտահոսքի հետևում կանգնած է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա մարդիկ:
«Կարծում եմ, որ նախկին նախագահն է այդ ամենի հետևում կանգնած, քանի որ վստահ կարող եմ ասել, որ նրա մարդիկ կանգնած են դրա հետևում»,-ասել է Թրամփը:
Նա նաև նշել է, որ խոսքը «չափազանց լուրջ արտահոսքի» մասին է: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ արտահոսքի մասին է խոսքը:
Թրամփի խոսքով՝ ոչ ոք երբեք չի կարող հստակ իմանալ, թե ինչ է կատարվում ԱՄՆ քաղաքականության ետնաբեմում:
Թրամփի կարծիքով՝ իր դեմ ուղղված արտահոսքը շարունակվում է: