«Օսկար»-ի մրցանակաբաշխության արարողությունից հետո կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (ThePromise) ֆիլմի ցուցադրությունը:
Այն ներկայացվել է համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ և երաժիշտ Էլթոն Ջոնն ու Դևիդ Ֆերնիշը, ովքեր պատմել են ռեժիսոր Թերի Ջոնսի ֆիլմի մասին:
Ֆիլմի ստեղծողները՝ ի դեմ Survival Pictures կինոընկերության, հայտնել են, որ ֆիլմից ստացված բոլոր միջոցները կուղղվեն բարեգործությանը:
«Խոստումը» (ThePromise) ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են «Օսկար»-ին հրավիրված հայտնիները, այդ թվում նաև լավագույն դերասանուհի ճանաչված Էմմա Սթոունը: