ՖՈՏՈ. Անհեթեթ պատահականություններ, որոնք փոխել են պատմության ընթացքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ինչ աշխարհում կառուցված է պատահականությունների վրա: Մեզանից յուրաքանչյուրը կարող է հաստատել այդ փաստը սեփական փորձով:

Համաշխարհային պատմության մեջ ևս եղել են պատահականություններ, որոնք ճակատագրական են եղել և փոխել են պատմության ընթացքը:

Ասուպ և քրիստոնեություն   

Իրադարձությունները, որոնք նկարագրվում են որպես «ուղի դեպի Դամասկոս», մեծ դեր են խաղացել քրիստոնեության հաստատման գործում: Եվ, ամենայն հավանականությամբ, կապված են ասուպի ընկման հետ:

Պողոս առաքյալը մեկնել է Դամասկոս տեղի քրիստոնյաներին զավթելու համար: Ճանապարհին նա երկնքում վառ լույս է տեսել, ոտքի վրա ալիքի հարված ստացել և խլացնող ձայն լսել: Նա կուրացել է 3 օրով և միայն տեսել Դամասկոսում՝ քրիստոնյա Անանիա հետ հանդիպումից հետո: Հետագայում նա դա մեկնաբանել է որպես Աստծո նշան և սկսել ակտիվորեն քրիստոնեություն քարոզել:

Թարգմանության դժվարություններն ու ատոմային ռումբը

1945թ. ԱՄՆ-ն Ճապոնիայից կապիտուլյացիա է պահանջել: Իր պատասխանում ճապոնացի վարչապետ Սուձուկին օգտագործել է mokusatsu բառը, որը թարգմանվում է որպես «առանց մեկնաբանության» կամ «մենք կմտածենք»: Սակայն թարգմանության ժամանակ այն վերածվել է «մենք անտեսում ենք», ապա նաև «մենք մերժում ենք»: Նման պատասխանը վիրավորել է ԱՄՆ նախագահ Տրումենին, ով կոչ է արել ատոմային ռումբ Ճապոնիայի դեմ:

«Տիտանիկն» ու կապիտանի օգնականը 

Պահարանի բանալիները, որտեղ պահվում էին «Տիտանիկի» խմբի հեռադիտակը, կարող էին փրկել մարդկանց կյանքը: Եթե չլիներ Դևիդ Բլերը, ով ստացավ նավի երկրորդ սպայի պաշտոնը և ճակատագրական ճամփորդությունից առաջ վերջին պահին հեռացվեց: Հեռանալով նավից՝ Բլերը մոռացել էր պահարանի բանալին, այդ իսկ պատճառով անձնակազմը զրկվել էր այսբերգը տեսնելու հնարավորությունից:

Անփութությունն ու պենիցիլինը 

Գիտնական Ալեքսանդր Ֆլեմինգը չէր հետևում կարգուկանոնին: Նա մոռացել էր ստաֆիլոկոկը բաժակի մեջ և արձակուրդի մեկնել 2 շաբաթով: Երբ նա վերադարձավ, նրա առջև զարմանալի տեսարան հայտնվեց: Բաժակները լցվել էին բորբոսով: Այդպես բացահայտվեց պենիցիլին հակաբիոտիկը, և մարդիկ դադարեցին մահանալ մի շարք բակտերիալ ինֆեկցիաներից:

Բեռլինի պատի անկումն ու քաղաքական գործչի շփոթությունը 

1989թ. Արևելյան Գերմանիայի քաղաքական գործիչ Գյունտեր Շաբովսկին մամուլի ասուլիս հրավիրեց, որպեսզի բացատրի Բեռլինի պատի կասեցման մասին օրենքում աննշան փոփոխությունները: Իր ելույթում նա ակնարկեց, որ սահմանափակումները կհանվեն: Լրագրողը, լսելով նման ենթատեքստը, հարցրեց, թե կոնկրետ երբ դա ուժի մեջ կմտնի: Շաբովսկին պատասխանեց. «Անմիջապես»: Մամուլը ակնթարթորեն տպագրեց, որ արգելքներ այլևս չկան: Դա հանգեցրեց պատի մոտ մարդկանց կուտակմանը, որոնք պահանջում էին անցնել: Իշխանությունները, որպեսզի խուսափեն բողոքի ալիքից, թույլ տվեցին, որպեսզի պատը ընկնի:

Գիտնականի անփութությունն ու չջարդվող ապակին 

1903թ. գիտնական Էդուարդ Բենեդիկտուսը հատակին տափաշիշ գցեց: Ի զարմանս նրա՝ այն չջարդվեց, այլ միայն ճաքեց: Գիտնականը հիշեց, որ նախորդ փորձի ժամանակ տափաշշի պատերի վրա պահպանվել էր ցելյուլոզի նիտրատի շերտ:նա երկու ապակիներից «բուտերբրոդ» սարքեց: Նման ապակին կարելի էր ծեծել մուրճով, սակայն այն չէր ջարդվում և բեկորների չէր վերածվում: Այդպես ստեղծվեց «տրիպլեքս» ապակին, որը մինչ այսօր օգտագործվում է:

Նապոլեոնն ու Ֆրանսիան

Նապոլեոնի բնավորությունն ու անձը մեծ հաշվով որոշեցին Ֆրանսիայի ճակատագիրը: Դա կարող էր տեղի չունենալ, եթե չլիներ մեկ իրադարձություն: Կորսիկա կղզին, որտեղ ծնվել է Նապոլեոնը, հանձնվեց Ֆրանսիային պարտքերի փոխարեն նրա ծնվելուց մեկ տարի առաջ:

Հենց դա նրան ֆրանսիացի դարձրեց և հնարավորություն տվեց դառնալ այն, ինչ նա դարձավ:

Ռետգենյան ճառագայթներ 

1895թ. գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը նոր ճառագայթում բացահայտեց: Այն փորձարկելու համար նա ճառագայթների վրա տարբեր իրեր էր դնում: Պատահաբար նրա ձեռքը դիպեց ճառագայթի գործողության գոտուն: Այն, ինչ նա տեսավ, զարմացրեց նրան. նա իր ձեռքը տեսավ ներսից, տեսանելի մնացին միայն նրա ոսկորները: Ռենտգենի ուշադրությունը ամբողջովին փոխեց բժշկությունը, իսկ  Х-ճառագայթները անվանվեցին նրա պատվին:

Կոնստանտինոպոլն ու բաց դարպասները

Կոնստանտինոպոլն ընկավ թուրքերի հետ պայքարում 1453թ.: Ճակատագրական դեր խաղաց Կերկոպորտի բաց դարպասը: Այն անփութության (կամ նույնիսկ մտածված) բաց էր թողնվել: Այդ մուտքով թուրքական բանակը հանգիստ մտել էր և գրավել քաղաքը:




Լրահոս