Ռուսաստանը կփակի Ղրղզստանում իր ռազմաբազան, եթե Բիշքեկը որոշի, որ այլևս Ռուսաստանի օգնության կարիքը չունի: Այս մասին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է NTV-ն:
Երկու երկրների առաջնորդները նշել են, որ այդ հարցին բանակցությունների ընթացքում անդրադարձ չի կատարվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է բարձրացվել ՀԱՊԿ շրջանակներում:
«Ղրղզստանում ռուսական ներկայության ընդլայնման հարցը չի քննարկվել: Եթե Ղրղզստանն անհրաժեշտ համարի, ապա կքննարկենք »,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ Կանտի ռազմաբազան «նպատակ ունի միայն ապահովել Ղրղզստանի անվտանգությունը»: