Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հրապարակել է իր պաշտպանյալի կոչը` ուղղված «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:
Փաստաբանի փոխանցմամբ` Խանդոյանը, մասնավորապես, նշել է.
«Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:
Մեր Ծուռ պատվելի եղբայր ջան՛ մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին:
Հարգանքներով քո եղբայր Արայիկ Խանդոյան»: