Փետրվարի 27-28-ին Երեւանում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական 11-րդ համատեղ նիստը։
Նիստին մասնակցեցին ՀՀ արտգործնախարարության, ինչպես նաև ՀՀ արդարադատության, կրթության և գիտության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները։
Նիստի մասնակիցները քննարկեցին 2015թ․ Թեհրանում կայացած հյուպատոսական 10-րդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց իրավասությունների շրջանակներում նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։
Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանն ու ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Ալի Չեգինին ստորագրեցին փոխըմբռման հուշագիր։