
Ֆրանսիական ՊՍԺ-ի ձախ պաշտպան Լևեն Կուրզավան հետաքրքրել է Լոնդոնի «Արսենալին»:
«Sport Mediaset»-ի համաձայն` լոնդոնցիները դիտարկում են 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը: Սակայն դա կապված է միայն նրանից, թե արդյոք Արսեն Վենգերը կմնա «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնում:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 15 խաղում Կուրզավան խփել է երկու գոլ և կատարել նույնքան արդյունավոտ փոխանցում: