ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի խմբից ակնկալում ենք, որ անհասցե կոչեր չարվեն. աստիճանաբար դառնում են առոչինչ. Արտակ Զաքարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի ագրեսիայի նոր պատճառներ չկան, միշտ էլ Ադրբեջանը փորձել է իրավիճակը լարելով որոշակի լարվածություն ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Մենք շարունակաբար Մինսկի խմբից ակնկալում ենք, որ անհասցե կոչեր չարվեն, որովհետև դրանք աստիճանաբար դառնում են առոչինչ: Արդեն բոլոր տիպի հայտարարությունները կարող ենք դասել դրանց շարքին», – հավելեց նա:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը նաև հաշվարկ ունի, թե հայկական կողմի ուշադրությունը կարող է սևեռվել ընտրությունների վրա և զգոնությունը թուլանալ: «Այդ հաշվարկները շատ միամիտ են Ադրբեջանի համար: Հիմա ավելի մեծ ուշադրություն կա, ավելի ռեսուրսներ են ներդրվում», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս