Մհեր Սեդրակյանի որդին ազատվել է Կադաստրի պետական կոմիտեի փոխնախագահի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Դավիթ Սեդրակյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Դավիթ Սեդրակյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Դավիթ Սեդրակյանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին է:

Հիշեցնենք, որ  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մհեր Սեդրակյանը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին:




Լրահոս