
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ հետազոտող, Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս դե Վաալը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատել է, որ վերջին օրերի լարվածությունը, որ նկատվում է արցախա-ադրբեջանական շփման գծում, վատ նախանշան է այն բանի, որ գարնանը լայնածավալ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել հակամարտության գոտում։ Փորձագետի խոսքերով՝ հակամարտության սրման պարագայում Ռուսաստանը ակնհայտորեն ամենաազդեցիկ խաղացողն է դառնալու։
«Բայց նաև հետկուլիսային դիվանագիտություն է ընթանում ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ խողովակների միջոցով, որոնք զգուշացնում են կողմերին, թե ինչ վտանգ է պարունակում նոր հակամարտությունը, որը կարող է բռնկվել գարնանը կամ ավելի վաղ: Այդուհանդերձ, եթե կողմերից մեկը կամ երկուսը ցանկանում են կռվել, շատ քիչ բան կա, որ կարող է նրանց կանգնեցնել»,- նշել է Թոմաս դե Վաալը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: