«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։
Ընդհանուր հաշվով ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին։
Մարտուն Գրիգորյանի օգտին ՀՀԿ-ի աշխատանքը պայմանավորված է նաև նրանով, որ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հենց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է պաշտպանելու ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի ավագանու ղեկավարի պաշտոնի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: