
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ մուտքի արգելքի մասին հրամանագրից կբացառի Իրաքը, փոխանցում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պենտագոնն ու Պետդեպարտամենտը ճնշում են գործադրել նախագահի ադմինիստրացիայի վրա: Գերատեսչությունները ուշադրություն են դարձրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Իրաքի առանցքային դերին և խնդրել են Սպիտակ տանը վերանայել հրամանագիրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը միգրացիոն նոր հրամանագիր կստորագրի մարտի 1-ին: