
Արցախյան հակամարտության գոտում վերջին դեպքերը ապացուցեցին կողմերի միջև բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Այս մասին Trend-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետը նշել է, որ համանախագահների՝ փետրվարի 25-ի հայտարարության մեջ ևս մեկ անգամ հնչեցվում է հրադադարի ռեժիմը պահպանելու կոչը:
«Փետրվարի 25-ի հայտարարության մեջ ես և իմ գործընկերները ևս մեկ անգամ կոչ էինք արել պահպանել հրադադարի ռեժիմն ու ուժ չգործադրելու պարտավորությունները: Վերջին դեպքերը կրկին ապացուցեցին, որ պետք է անհապաղ վերսկսվեն բանակցությունները՝ տարածաշրջանում երկարատև անվտանգության և խաղաղության հաստատման համար»,-ասել է Հոգլանդը: