Մենք պատրաստ ենք համագործակցել մեր դաշնակիցների հետ «Իսլամական պետության» ոչնչացման համար. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դաշնակիցների հետ, այդ թվում իսլամական աշխարհի դաշնակիցների հետ, որպեսզի ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, փոխանցում է Fox News-ը:

«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների, այդ թվում իսլամական աշխարհից մեր ընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի երկրի երեսից ջնջենք մեր թշնամուն»,-ասել է Թրամփը:

Նա նաև հայտնել է, որ հանձնարարել է «Իսլամական պետության» ոչնչացման հարցով պլան մշակել:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պենտագոնը Թրամփին «Իսլամական պետության» դեմ պայքարի առաջարկներ է ուղարկել:




Լրահոս