Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անդրադարձել է Արցախի հարցին:
Իր ելույթում նա կոչ է արել վճռականություն ցուցաբերել արցախյան հակամարտության կարգավորման հարցում:
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրք նախագահը հիշեցրել է, որ արցախյան հակամարտությունը «շարունակվում է արդեն 20 տարուց ավել, իսկ խնդիր լուծման բոլոր ջանքերը արդյունք չեն տալիս»:
Նա նաև նշել է, որ այդ մասին պետք է խոսել միջազգային բոլոր հարթակներում: