
Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը և պարենային ծառայության պետը:
Այս տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Վ. Պետրոսյանին և պարենային ծառայության պետ Է. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: