
Այսօր Մյասնիկյան աձանի մոտ ԲՀԿ անդամները ծաղիկներ խոնարհեցին`հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշտակը: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անպատասխան է մնալու հարցը, թե ինչու իրենց սկզբունքների համար պայքարող մարդիկ պետք է զոհվեին:
«Շատ հեշտ է այս օրերին հատկապես գալ, գլուխ խոնարհել, ևս մեկ անգամ ցավակցել, բայց քանի դեռ մեր երկրում լուծված չեն գլխավոր խնդիրները, մեր պարտքն անընդհատ մնալու է կիսատ», – նշեց նա:
Նա նշեց, թե չպետք է միայն նախընտրական ծրագրերում, բուկլետի լեզվով խոսել մարտի 1-ի պատասխանատուների բացահայտման մասին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան