Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր 157 դատապարտյալի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրանց թվում են 8 կին և մեկ անչափահաս: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի ադմինիստրացիան:
Եվս 64 դատապարտյալի, որոնցից երկուսը կին են, ներման արդյունքում կկրճատեն պատիժը:
Ներման հարցով որոշումը Վրաստանի նախագահն ընդունել է հանձնաժողովի անդամների խորհրդի հիման վրա: