
Մարտի 1-ից հետո տեղի ունեցան գործընթացներ, որից հետո հասարակությունը սկսեց չհավատալ, չվստահել իշխանությանը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ , ԵԼՔ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
Դիտարկմանը` այն ժամանակ իշխանության մեջ եղած մարդիկ, այժմ ընդդիմության դիրքերից հանդես գալով, խոսում են մարտի 1-ի բացահայտման մասին, Սարգսյանը նշեց.
«Ես խղճում եմ այդ մարդկանց: Պետք է հանրությանն ասեն, որ այն ժամանակ չեն գիտակցել, թե ինչ են անում, որ հիմա զղջում են, և միգուցե հասարակությունը ների նրանց: Դրա միակ ձևն այն ժամանակ հրաժարական տալն էր»:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան