
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից նշանակված փաստաբանի ծառայություններից: Այս մասին Trend-ին ասել է փաստաբան Սաֆար Հուսեյնովը:
Նրա խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի պաշտպանության կարիքը չունի: Լապշինի և Հուսեյնովի միջև պայմանագիրը չեղարկվել է կողմերի համաձայնությամբ:
Նշենք, որ Լապշինը պահվում է Բաքվի թիվ մեկ քննչական մեկուսարանում, և նրա պաշտպանությունն ապահովում է նրա ընտանիքի կողմից նշանակված Էդուարդ Չեռնինը: