Արդեն հայտնել ենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չէր տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սէֆիլյանին:
Սակայն քիչ առաջ Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը սոցցանցերից մեկում գրառում էր կատարելնշելով. «Վերջապես Մուշեղը կարողացել է տեսնել Ժիրայրին և Վարուժանին…»:
ArmLur.am-ը հանդիպման մանրամասների մասին տեղեկանալու նպատակով զրուցեց նրանց պաշտպան Մուշեղ Շուշանյանի հետ:
Վերջինիս խոսքով՝ իրեն հաջողվել է առանց որևէ խոչընդոտների մուտք գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալներին տեսակցելու. «Իրենք լավ են, առողջական որևէ խնդիր չունեն»:
Լիդա Եղիազարյան