ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Մասիսի տարածաշրջանում հերթական միջադեպն է տեղի ունեցել, որի հետևանքով Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված երիտասարդ, ով այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա համայնքում: Տուժողը՝ Աբրահամ Ադամյանը, «Ծառուկյան» դաշինքի աջակիցն է, իսկ դանակահարողը՝ Արթուր Հայրապետյանը՝ Արարատի մարզում ռեյտինգայով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու:
ArmLur.am-ը «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանից հետաքրքվեց տուժողի՝ Աբրահամ Ադամյանի առողջական վիճակից:
Մանուկյանի խոսքով` այս պահին նրան վիրահատում են. «Հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ծակած-կտրած վերքով»:
ԲԿ-ի տնօրենը նաև նշեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն:
Լիդա Եղիազարյան