Հավասարակշռության խախտման պատճառը Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է. Բակո Սահակյանը հարցազրույց է տվել gazeta.ru-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված է իր ապրանքների արտահանման և ներկրման աշխարհագրության ընդլայնման հարցում: Այդ մասին gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է Արցախի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Այս տասը տարիների ընթացքում շատ բան է արվել: Բոլոր այս տարիներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 7-9 տոկոս: Իրականացվել են մի շարք ռազմավարական նախագծեր մեր տնտեսության բոլոր ոլորտներում»,- նշել է նա՝ հավելելով, որ դինամիկ զարգանում են երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:

Խոսելով սպառազինության հետ կապված հարցերի մասին, Սահակյանը համոզմունք է հայտնել, որ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի առկայությունը կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ապահովելու հարցում:

Իսկ հավասարակշռության խախտման միտումների պատճառը, ԼՂ նախագահի խոսքով, «պաշտոնական Բաքվի ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությունն է, որի շնորհիվ ուժը, ցավոք, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առավել արդյունավետ մեխանիզմն է» դարձել։

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ գործակցության հեռանկարներին, նշելով․ «Մենք հետաքրքրված ենք, որ մեծացնենք մեր ապրանքների ներմուծման ու արտահանման աշխարհագրությունը և օգտագործում ենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները։ ԵՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ առավել հետաքիքիր են։ Մենք արդեն հարթել ենք փոխշահավետ կապեր և մտադիր ենք հետագայում ևս ընդլայնել ու խորացնել տնտեսական գործակցությունը նրանց հետ»։

Բակո Սահակյանը հավելել է, որ ԼՂՀ-ն շահագրգռված է իր ապրանքների արտահանման և ներկրման աշխարհագրության ընդլայնման հարցում և դրա համար օգտագործում է եղած բոլոր հնարավորությունները:

«ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շուկաները մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Փոխշահավետ կապերը մենք արդեն հաստատել ենք և մտադիր ենք շարունակել ընդլայնել և խորացնել նրանց հետ տնտեսական համագործակցությունը»,- ասել է ԼՂՀ նախագահ




Լրահոս