ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեզ էլ են ժամանակին շատ հրաման տվել, մենք չենք կատարել. թող Օհանյան Սեյրանն էլ հրաժարվեր. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես կյանքում չէի ցանկանա, որ մարտի 1 լիներ: Դուք բոլորդ գիտեք այդ օրն իմ դերակատարությունը: Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ այն մարդիկ, ովքեր 2008 թվականին իշխանության էին և այժմ հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից՝ օրինակ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը, հայտարարում են, թե իրենք միայն հրաման են կատարել և խոստանում իշխանության գալով բացահայտել մարտի 1-ը, Հակոբյանը նշեց. «Հրաման կատարելն իրենց համար փրկություն չէ: Մեզ էլ են ժամանակին շատ հրաման տվել, մենք չենք կատարել: Ինչ հրաման էր կատարել, թող չկատարեին: Թող Օհանյան Սեյրանը հրաժարվեր, որ մնար պաշտպանության նախարար ինքը չէր բացահայտելու, ոչ էլ ասելու»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս