ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց ջավախահայության խնդիրներից:
Պատգամավորը հիշեցրեց, որ վարչապետի գլխավորած պատվիրակությունը օրերս Վրաստանում էր` հարց ուղղելով, թե ջավախահայության հիմնախնդրի հետ կապված ինչ արդյունքներ ունեցան բանակցությունները:
Ի պատասխան պատգամավորի հարցի Կարեն Կարապետյանը նշեց. «Քննարկել ենք բոլոր հարցերը, որոնք հուզում են երկու կողմերին: Որեւէ հարցի հետ կապված չունենք խոչընդոտ, ավելին՝ ձեւակերպել ենք նոր մի մոտեցում, որ արտաքին աշխարհի առջեւ հանդես գանք միասնական շուկայով, առաջարկել ենք օգտագործել Հայաստանի հարթակը՝ վրացական կապիտալի եւ բիզնեսի համար՝ Իրան գնալու, մասնավորապես՝ մեր ազատ տնտեսական գոտին, ԵԱՏՄ-ն, խոսել ենք փորձի փոխանակման մասին»:
Մանրամասները` տեսանյութում: