Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում, պահանջարկ չկա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»  օրաթերթը  գրում է. «Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են կտրուկ տեմպերով նվազել: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 5.3 տոկոսով: Սրան զուգահեռ Հայաստանում գնալով նվազում է ցեմենտի արտադրությունը, որ այս ընթացքում գրեթե կանգ է առել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի ամիս է՝ Հրազդանի ցեմենտի գործարանը չի աշխատում: «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ լինի»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը:




Լրահոս