ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը Կոնգրես-ՀԺԿ դաշինքից որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում, որում լուրջ մրցակիցներ ունի:
Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե Մալաթիա- Սեբաստիա համայնքից երեք անգամ ընտրվել է և խնդիրներ չի ունեցել. «Որևէ մի լումա չի բաժանվել, խիղճս հանգիստ է: 120 թեկնածու է, ժողովուրդը կորոշի», – հավելեց նա:
Անդրադառնալով ՀՀԿ-ական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ պայքարին` Հակոբյանը ընդգծեց. «Ես իրա նկատմամբ որևէ խնդիր չունեմ, մեր միջև հարազատություն է եղել երկար ժամանակ: Ես վատ բաներ չեմ կարող ասել իր մասին»:
Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան