Մարտի 2-ին, ժամը 00:09-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-14 ավտոճանապարհի Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 AR 735 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1987 թ. ծնված Ս. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Կ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: