ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տնտեսվարողները բողոքներ են ունենում ԴԱՀԿ-ի դեմ. Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարականներ տվեց գործադիրի անդմաներին։ Առաջին հանձնարարականը վերաբերում էր ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելք դնելու կարգին։ Վարչապետը նշեց, որ քաղաքացիները, հատկապես տնտեսվարողները, բողոքներ են ունենում կապված Դատական ակտերի հարկադիր ծառայության կողմից դրամական միջոցների վրա անհամաչափ արգելանք դնելու հետ։

Կարապետյանը ընդգծեց, որ արդյունքում առաջանում է լուրջ խոչընդոտ նաև բիզնեսի համար, հետևաբար անհրաժեշտ է վերացնել օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտները։ Իսկ Արդարադատության նախարարությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և Կառավարություն ներկայացնել Դատական ակտերի հարկադիր կատարման խառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանքներն առավել համաչափորեն դնելու մասին առաջակներ:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս