ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերվում էր ՀՀ գլխավոր դատախազությանը:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենց նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Գլխավոր դատախազությունը մինչեւ ապրիլի 1-ը հրապարակի հանցագործությունների քննության մասին հաղորդում դատախազության կայք-էջում: Նախարարը ընդգծեց նաև, որ իրենց առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է, քանի որ խոսքը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների մասին է:
ՀՀ քննական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը ձայնի իրավունք խնդրեց վարչապետից և ասաց, որ նման փոփոխության անհրաժեշտություն չկա:
Բանավեճին միջամտեց վարչապետ Կարեն Կարապետյանը և հարցրեց Աղվան Հովսեփյանին արդյոք երեք օր ժամանակը բավարա՞ր է, որպեսզի բոլոր հարցերը ճշտվեն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: