
Այսօրվա Ազգային ժողովի նիստը չկայացավ, քանի որ քվորում տեղի չունեցավ: Ազգային ժողով էին ներկայացել պատգամավորներից 34` 131-ի փոխարեն:
Նիստը հետաձգվեց: Պատգամավորներին տրվեց 3 ժամ:
Եթե այդ ընթացքում քվորում չապահովվի, նիստը կհայտարարվի չկայացած:
Նշենք, որ վերջին օրերին ԱԺ նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ էին մասնակցում: