
Թիվ 4 ընտրատարածքում Ելք դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանի նախընտրական գրասենյակի պատուհաններին փակցված է եղել դաշինքի պաստառը: Մեզ հայտնի դարձավ, որ այդ պաստառներն անհայտ անձինք պոկել են:
Լուրը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց Ալեն Սիմոնյանը` հավելելով, որ դիմել է ոստիկանություն:
«Գաղափար չունեմ, թե ով կարող էր դա անել»,-ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Մանրամասները` քիչ ուշ: