Ադրբեջանի տարածած տեղեկությունը, թե իբր «շարքից հանել է» հայկական հենակետ, հերթական ապատեղեկատվությունն է. Սենոր Հասրաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր «շարքից հանել են» հայկական մի հենակետ:

Այս առնչությամբ ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնում է, որ սա հակառակորդի տարածած հերթական ապատեղեկատվությունն է. «Վերջին օրերին, և հատկապես փետրվարի 25-ին, իր նախահարձակ գործողությունների արդյունքում կրած ծանր կորուստներից հետո սեփական հանրության շրջանում բավականին բացասական հնչեղություն ստացած հասարակական կարծիքը (խուճապը) մեղմելու նպատակով ադրբեջանական ագիտպրոպն անցել է իրողությունները պարբերաբար ու նպատակաուղղված կերպով աղավաղելու մարտավարության:

Ասվածի հերթական վկայությունն է հակառակորդ կողմի այսօր տարածած «բեմականացված» ապատեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինուժը «շարքից հանել է» հայկական մի հենակետ (իսկ որոշ ԶԼՄ-ներ դա ներկայացնում են որպես շտաբ): Այսքանից արվելիք հետևությունը մեկն է՝ հարևան երկրի կողմից իրականացվող այսօրինակ քարոզչությունն այնքան է պրիմիտիվ և ծամծմված, որ անզոր է ծառայելու որևէ լուրջ նպատակի»:




Լրահոս