
Կանադայի իշխանությունները թույլ են տվել զինվորականներին սպառնալիքի դեպքում մարդատար ինքնաթիռներ խոցել: Դա 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկչության նման հարձակումների պատասխան է դարձել, գրում է СВС-ը:
Կանադական պատասխանն իր մեջ ներառում է սցենար, որի դեպքում ազգային ռազմաօդային ուժերը իրավունք կունենան ինքնաթիռներ խոցել, այդ թվում մարդատար, որպեսզի պաշտպանեն Տորոնտոյի հեռուստաաշտարակը:
Ընդ որում, СВС-ը չի բացահայտում պլանի մանրամասները՝ հետևելով փաստաթղթի գաղտնիությանը:
Միայն նշվում է, որ փաստաթուղթը մանրամասն նշում է ինքնաթիռների թիվը, որոնք պետք է օդ բարձրացվեն, բացի այդ, պատասխանատու անձինք, որոնք հարձակման մասին որոշում են ընդունել, ինչպես նաև, թե ինչ հանգամանքներում հարձակումը կիրականացվի: