
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համապետական ցուցակի 2-րդ մասով առաջադրված քուրդ ներկայացուցիչը՝ Ռյա-Թազա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիտալ Համեյանը, դեռ չի կողմնորոշվում՝ անդամագրվի՞ ՀՀԿ-ին, թե՞ ոչ: Նշենք, որ նա որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է առաջադրվել եւ զբաղեցնում է ցանկի 4-րդ տեղը:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչու է առաջադրվել, ուսուցիչը պատասխանեց. «Մերոնք մտածեցին, որ պետք է առաջադրեն իմ թեկնածությունը, առաջարկեցին, ես էլ չհրաժարվեցի»: Նա մեզ տեղեկացրեց, որ ինքը քարոզարշավի ընթացքում չի դադարեցնելու իր ուսուցչական աշխատանքը: Բայց շտապեց վստահեցնել, որ դասաժամերին չի զբաղվելու քարոզչությամբ: