
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Ազգային ժողովի նիստն այսօր չմեկնարկեց, քանի որ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն, մինչդեռ ԱԺ էին ներկայացել ընդամենը 34 պատգամավոր:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ նիստը կփորձեն շարունակել երեք ժամ հետո։ Երեք ժամն արդեն մոտենում է ավարտին: ԱԺ պետք է փորձի հավաքվել ու քվորում ապահովել: Մնում է սպասենք և տեսնենք, ի վերջո, ԱԺ նիստը կկայանա, թե ոչ: