
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման որոշել է կրկին զբաղվել քաղաքական գործունեությամբ, գրում է Politico պարբերականը:
Պարբերականը հղում է անում ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի հայտարարությանը, ով ընկերական հարաբերություններ ունի Օբամայի հետ:
Մասնավորապես, ասվում է, որ Օբաման կարող է մասնակցել Ազգային դեմոկրատական կոմիտեի համար միջոցների հավաքմանը, որպես օրենսդրական գործընթացի խորհրդական աշխատել:
Դեմոկրատներն այժմ կարևորագույն խնդիրներից են համարում ԱՄՆ քարտեզի փոփոխությունը: Այդ աշխատանքին կարող է միանալ նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: