![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/brisbane_2017_final_dimitrov.jpg)
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Պրիմերայի 25-րդ տուրում «Լաս Պալմասի» հետ ոչ-ոքի խաղալու մասին (3:3):
«Չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին: Երբեմն նրանք սխալվում են քո օգտին, երբեմն` ոչ: Հաղթելու հնարավորություն ունեինք, սակայն չօգտվեցինք դրանից:
Մեկ հանդիպում ունենք, կպայքարենք տիտղոսի համար: «Ռեալը» երբեք չի հանձնվում առանց պայքարի, կատուների նման 9 կյանք ունենք»,- Ռամոսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: