Եթե աչքերը հոգու հայելին են, ապա հոնքերը՝ դրանց շրջանակը: Հոնքերը շատ բան կարող են պատմել մարդու բնավորության մասին:
Ամենասովորական հոնքեր

Միջին չափսի սովորական հոնքերը վկայում են ուղղամտության մասին: Նրանք հակված չեն բեմականացնել իրադարձությունները, այդ իսկ պատճառով մարդկանց հեշտ է գտնվել նրանց շրջապատում:
Սուպեր-երկար հոնքեր

Կարող են հակազդել ցանկացած սթրեսի, շփվող են: Վառ անհատականություններ են, հետաքրքրությունների լայն շրջանակով, սովոր են ինքնուրույն լուծել խնդիրները:
Կարճ հոնքեր

Ուշադրիր են մանրուքների նկատմամբ, սովորաբար ամուր կանգնած են ոտքերի վրա: Չեն սիրում լսել այլ մարդկանց բողոքները, հաճախ դժվար են հաղթահարում խնդիրները:
Խիտ հոնքեր

Վստահ են իրենց համակրելի գրավչության մեջ, հեշտ են հաղթահարում կոնֆլիկտները: Նրանց չի հետաքրքրում շրջապատի կարծիքը, կարևոր է սեփական կյանքը, որը վայելում են լիաթոք:
Բարակ հոնքեր

Բնածին նրբության նշան է: Վարպետորեն շրջանցում են կոնֆլիկտները, հիանալի զրուցակից են:
Բարձր հոնքեր

Զգայուն են, շփվող: Առաջին հայացքից կարող են եսասեր թվալ, պերֆեկցիոնիստներ են:
Ցածր հոնքեր

Նման հոնքեր ունեցողներին կարելի է վստահել ցանկացած իրավիճակում, թեթև բնակավորություն ունեն, կարողանում են լուրջ և ամուր հարաբերություններ հաստատել:
Եռանկյունաձև հոնքեր

Բնածին առաջնորդներ են:
Կլոր հոնքեր

Բարության և հոգատարության նշան է:
Գրեթե ուղիղ հոնքեր

Ռացիոնալ մտածողություն ունեն: 7 անգամ չափիր, մեկ անգամ կտրիր՝ նրանց մասին է ասված: Չեն վախենում իրերն իրենց անունով կոչել:
Անկյունագծային հոնքեր

Նրանց մեջ եռում են էմոցիաները, կրքերը: Ուժեղ տպավորություն են թողնում շրջապատի վրա, նրանց դժվար է հենց այնպես մոռանալ: Գիտեն՝ ինչ են ցանկանում կյանքից և ինչ անել, որպեսզի ստանան իրենց ուզածը:
Գրեթե աննկատ հոնքեր

Հազվադեպ է հանդիպում: Հոնքերի այս ձևը խոսում է անվստահության, ամաչկոտության մասին: Նրանց հատուկ չէ ագրեսիվությունը:





























