Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ավդեևկայի հրադադարի հարցը չի քննարկվել:
«Կարծիքներ են փոխանակվել՝ կապված լարվածության էսկալացիայի հետ: Կարող եմ հաստատել, որ իսկապես երկու նախագահների միջև աշխատանքային հեռախոսային կոնտակտ է տեղի ունեցել»,-ասել է Պեսկովը:
Նա նաև նշել է, որ հեռախոսազրույցները եղել են «մի քանիսը»:
Այլ մանրամասներ Կրեմի ներկայացուցիչը չի հայտնել: