ՖՈՏՈ. Հանրապետականները շտապում են քարոզել. նրանց թիվ 6-ն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

 

 

ՀՀԿ-ն սկսել է քարոզչությունը։ Թեև ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է մարտի 5-ից, այնուամենայնիվ, ՀՀԿ-ականների քարոզչական պաստառները հայտնվել են մայրաքաղաքում։

 

Նշենք, որ Հանրապետականները Սերժ Սարգսյանին ՀՀԿ ցուցակում չընդգրկելու իրենց որոշման մասին խոսելիս ասում էին, որ եթե նման քայլի չգնային, ընդդիմությունը կմեղադրեր վարչական ռեսուրս կիրառելու մեջ: Բայց արի ու տես, որ նույն ՀՀԿ-ականները շատ ակտիվորեն կիրառում են այդ վարչական ռեսուրսը՝ նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին նախընտրական քարոզարշավում կիրառելու միջոցով:

Երեւանի փողոցներն արդեն ողողված են Կ.Կարապետյանի լուսանկարներով, որտեղ նա գովազդում է ՀՀԿ-ին, ՀՀԿ կարգախոսը: Եւս մեկ փաստ. ՀՀԿ-ն ընտրությունների մասնակից ուժերի մեջ վեցերորդն է, իսկ ժողովուրդը մի տեսակ վերապահում ունի այդ թվի նկատմամբ, հատկապես, եթե այն կրկնվում է երեք անգամ:




Լրահոս