
Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:
ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համարժեք գործողությունների և ճնշել թշնամու նախահարձակ ակտիվությունը:
Այս պահի դրությամբ առաջնագծում տիրում է հարաբերական անդորր: