
1986 թվականից ի վեր աշխարհի գրեթե բոլոր երկրներում մարտի 3-ը նշվում է որպես Գրողների միջազգային օր: Այն հիմնվել է Միջազգային PEN ակումբի (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշմամբ:
Նշենք, որ Միջազգային PEN ակումբը հիմնադրվել է 1921 թվականին, Լոնդոնում: Այն ստեղծելու գաղափարը պատկանում է անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթին, իսկ անվանումը անգլերեն երեք բառերի առաջին տառերից է կազմված՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպասաններ):