«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ Մասիսում ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով առաջադրված Մուրադ Մուրադյանը իր մարդկանց ուղարկել է հիվանդանոց, որպեսզի համոզեն, որ նախօրեին դանակահարված ԲՀԿ‐ի մարզային կառույցի ներկայացուցիչը չբողոքի և պնդի, որ վեճը կենցաղային հողի վրա է եղել։ Նշենք, որ Մուրադ Մուրադյանի շտաբի անդամներից մեկը նախընտրական վեճի պատճռով դանակահարել էր ԲՀԿ մարզային կառույցի ներկայացուցչին։
Բանն այն է, որ Մուրադ Մուրդյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որևէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանը ամեն գնով փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։ Նշենք, որ օրեր առաջ Մուրադ Մուրադյանը բախվել էր նույն տարածքում առաջադրված Արայիկ Գրիգորյանի հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: